Մշակույթ

Երիտասարդական նվագախումբը կմասնակցի «Ալ Բուստան» միջազգային փառատոնին

1 րոպեի ընթերցում

Երիտասարդական նվագախումբը կմասնակցի «Ալ Բուստան» միջազգային փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ տարին անընդմեջ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կմասնակցի Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնին։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Այս տարի Երիտասարդական նվագախումբը ելույթներ կունենա մարտի 13-20-ը։ Կներկայացվի 6 համերգ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ»,-տեղեկացրին հասարակայնության հետ կապերի բաժնից:

Երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան թավջութակահար Էդգար Մորոն (Edgar Moreau), ջութակահար Լետիցիա Մորենոն (Leticia Moreno), դաշնակահար Գլորիա Կամպաները (Gloria Campaner), երգչուհի Աննա Կասյանը (սոպրանո)։ Կներկայացվեն Բելինիի, Վերդիի, Չայկովսկու, Բեթհովենի, Էլգարի, Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների գործեր։

«Ալ Բուստան» փառատոնը հիմնվել է 1994 թ. Լիբանանում։ Փառատոնը բազմաժանր է։ Այն ներառում է նվագախմբային, երգչախմբային համերգներ, պարային ելույթներ և այլն։ Փառատոնի շրջանակում, որպես կանոն, կազմակերպվում են նաև վարպետության դասեր, սեմինարներ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում