Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում է

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում Դորտմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանՀենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,Եվրոպայում լավագույնների ցանկը կազմել է Whoscored.com կայքը: «Հոֆենհայմ»-ի դեմ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո Մխիթարյանի միջին գնահատականը հասել է 7.98-ի:

Լավագույն հնգյակը գլխավորում է Նեյմարը՝ 8.52 միավորով: Երկրորդ հորիզոնականում Լիոնել Մեսսին է 8.32 միավորով: Երրորդ եւ Չորրորդ հորիզոնականներում են, համապատասխանաբար, Զլատան Իբրահիմովիչը՝ 8.17 եւ Գարեթ Բեյլը՝ 8.14 միավորներով:

Կայքը Մխիթարյանին ներառել է նաեւ Բունդեսլիգայի փետրվարի վերջին շաբաթվա խորհրդանշական հավաքականում: Կայքի գնահատմամբ` հայազգի ֆուտբոլիստի գնահատականն այստեղ ամենաբարձրն է՝ 8,8 միավոր:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 37 խաղի՝ դառնալով 19 գոլի եւ 19 գոլային փոխանցման հեղինակ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում