Հասարակական

Երևանի Չեխովի անվան դպրոցում բացվել է Կոնֆուցիուսի դասարան

2 րոպեի ընթերցում

Երևանի Չեխովի անվան դպրոցում բացվել է Կոնֆուցիուսի դասարան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցում ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանության և Կոնֆուցիուսի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ բացվել է Կոնֆուցիուսի դասարան, որն առաջինն է Հայաստանում: Ծրագրի նպատակը հայ պատանիներին չինարենին և այդ երկրի մշակույթին ծանոթացնելն է: Դասընթացները նախատեսված են 5-րդից բարձր դասարանների աշակերտների համար: Ուսուցման ընթացքում նախատեսված են նաև ճանաչողական այցեր Չինաստան: Ի դեպ, Չեխովի անվան դպրոցում, ըստ ցանկության, չինարեն ուսումնասիրում են արդեն 3-րդ տարին:

Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գայանե Սողոմոնյանը, ողջունելով դպրոցի նախաձեռնությունը, ընդգծել է, որ չինարենի ուսուցումն աշակերտների համար կդառնա աշխարհին նայելու ևս մեկ պատուհան, իսկ Կոնֆուցիուսի գաղափարներով ապրելը՝ օրինակելի կենսակերպ:

«Չինական գարնան ավետիս» միջոցառման շրջանակում ներկայացվել է կալիգրաֆիայի, ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Հյուրերը դիտել են նաև դպրոցի աշակերտների մասնակցությամբ չինարենով բեմադրված «Չինական լապտերներ» մանկական ներկայացումը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում