Միջազգային

Ճապոնիայի բնակչությունը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ կրճատվել Է եւ կազմել 127,1 միլիոն մարդ

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի բնակչությունը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ կրճատվել Է եւ կազմել 127,1 միլիոն մարդ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի բնակչության թվաքանակը վերջին հինգ տարվա ընթացքում կրճատվել Է գրեթե 950 հազարով եւ այժմ կազմում Է շուրջ 127,1 միլիոն:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սրանք են կառավարության կողմից հրապարակված պաշտոնական պետական մարդահամարի արդյունքները, որն անցկացվել Է անցյալ տարի: Այսօրինակ հերթական ուսումնասիրությունն առաջին անգամ Է գրանցել երկրի բնակչության կրճատում:

Պետական մարդահամարներն այստեղ անցկացվում են հինգ տարին մեկ՝ սկսած 1920 թվականից:

Բնակչության կրճատումը, ինչպես ասված Է կառավարության հաղորդագրության մեջ, կապված Է ծնելիության անկման հետ: Միեւնույն ժամանակ բնակչության թվաքանակի որոշակի աճ Է նշվել Ճապոնիայի առանձին շրջաններում՝ առաջին հերթին Տոկիո մեգապոլիսում, որը գրավում Է ավելի բարձր աշխատավարձերով եւ հնարավորություններով, հարուստ մշակութային կյանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում