Հրապարակվել են Թուրքիայի զինվորականների եւ ԻՊ-ի ղեկավարի միջեւ հեռախոսազրույցները. «Եղբայր, որտե՞ղ ես…»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել են Թուրքիայում Սիրիայի հետ սահմանը վերահսկող թուրք բարձրաստիճան զինծառայողների «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման տարածաշրջանային առաջնորդի հետ ցնցող հեռախոսային խոսակցությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, այդ հեռախոսազրույցները ի հայտ են եկել Անկարայի 3-րդ ծանր հանցագործությունների դատարանում ընթացող Թուրքիայի տարածքում ահաբեկչական գործողություններ իրագործած ԻՊ-ականների քրեական գործով դոսյեում:

43 էջանոց հեռախոսային ձայնագրության մեջ Սիրիայի սահմանում պատասխանատու թուրք սպաները խիստ ջերմ խոսակցություններ են վարում ԻՊ-ի` Թուրքիային սահմանակից տարածքների գծով «էմիր», Անկարայում ահաբեկչություն իրագործած Իլհամի Բալի անունով ահաբեկչի հետ սերտ կապերի մեջ գտնվող Աբու Ալի մականունով Մուստաֆա Դեմիրելի հետ: Նրանք եթերում իրար «եղբայր» են դիմում:

Դեմիրելի հետ շփման մեջ գտնվող թուրք զինվորականների մեջ կապիտանի, լեյտենանտի եւ սերժանտի կոչումով սպաներ, ինչպես նաեւ ավելի բարձր կոչումներով զինվորական անձնակազմ կա:

Հեռախոսազրույցներից պարզ է դառնում թուրք զինվորականների եւ ԻՊ-ի մարտիկների միջեւ գործողությունները համակարգելու, միմյանց տեղեկացնելու հստակ տարրեր: Նրանք քննարկում են զենքով եւ պայթուցիկով բեռնված ավտոմեքենան թուրքական կողմ անցկացնելու, եւ թուրքական կողմից այլ սպառազինություն սահմանն անցկացնելու հարցեր:

Այս աղմուկը համընկել է Թուրքիայի ընդդիմության կողմից կառավարության հասցեին հնչած այն մեղադրանքների ֆոնին, որ Անկարան գաղտնի աջակցում է Ալ Կաիդայի հետ սերտ կապերի մեջ գտնվող «Ջեբհաթ ան Նուսրա» (Նուսրայի ճակատ) խմբավորմանն ու այլ արմատական խմբավորումներին: Թուրքիայի կառավարությունն այդ մեղադրանքները հերքել էր` հայտարարելով, թե դրանք մաքսանենգների միջեւ խոսակցություններ են:

Դրա հետ կապված` անցյալ տարի բրիտանական Daily Mail թերթը Սիրիայի հյուսիսում Քոբանի ավանի ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ սահմանում ԻՊ-ի ահաբեկիչների` թուրք զինվորականների հետ զրույցը ցուցոդրող տեսանյութ էր հրապարակել:

Ուշագրավ է, որ Թուրքիան այլես չի թաքցնում ԻՊ-ի հետ իր համագործակցությունը: Ավելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առաջարկով փետրվարի 27-ից Սիրիայում զինադադարի նախօրեին պաշտպանել է «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը: Զինադադարի առնչությամբ ունեցած ելույթում Էրդողանը դժգոհություն է հայտնել այն բանով, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունը չի մտցվել զինդադարի պլանի մեջ:

Սիրիայում զինադադարի մասին ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված համաձայնությունը չի տարածվում ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունների վրա:

Հայերեն العربية

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս