Տարածաշրջանային

Թուրքիան 35 կմ երկարությամբ պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան 35 կմ երկարությամբ պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեփական անվտանգությունն ուժեղացնելու համար Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 35 կմ երկարությամբ բետոնե պատ է կառուցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

Գործակալության հետ զրույցում Սիրիայի սահմանին մոտ Հաթայի շրջանում տեղակայված թուրքական սահմանային 2-րդ գնդի հրամանատար Մեհմեթ Ալի Թունան հայտնել է, որ մոդուլավոր պատի բարձրությունը երեք մետր է, լայնքը` երկու մետր, իսկ յուրաքանչյուր մոդուլի քաշը` 7 տ:

Նրա խոսքով` իրենք շարունակում են Սիրիայի հետ սահմանը պատով փակելու աշխատանքները եւ ծրագրում են ընթացիկ տարում կառուցել եւս 40 կմ երկարությամբ պատ:

«Մինչ այժմ Հաթայի շրջանում Սիրիայի հետ սահմանին ավարտվել է 35 կմ երկարությամբ մոդուլավոր պատի շինարարությունը: Մինչեւ ապրիլի վերջ ծրագրում ենք ավարտին հասցնել նահանգի հետ ամբողջ սահմանի 72 կմ երկարությամբ մասը պատնեշելու գործը: Դա նշանակում է, որ պատով փակված կլինի ամբողջ սահմանի մեկ չորորդ մասը», -հայտնել է թուրք գնդապետը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում