Տարածաշրջանային

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Վանից ընտրված պատգամավոր Թուղբա Հեզերի դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, պատգամավորը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ»:

Մեղադրականում նշվում է, որ Անկարայի ահաբեկչությունից հետո քաղաքում կազմակերպված միջոցառման, ինչպես նաև Աբդուլլահ Օջալանի՝ Թուրքիա բերվելու տարեդարձին նվիրված քայլերթի ժամանակ Հեզերն ահաբեկչական կազմակերպության, այսինքն՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) քարոզչությունն է արել: Պատգամավորի նկատմամբ ներկայացվել է միանգամից երկու մեղադրանք, և դրանց ապացուցման պարագայում նա կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից:

Հետաքննության արդյունքներով կազմված եզրակացությունը կուղարկվի Արդարադատության նախարարություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում