Տարածաշրջանային

Քուրդ զինյալները ստանձնել են Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը

1 րոպեի ընթերցում

Քուրդ զինյալները ստանձնել են Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուրդ զինյալները, որոնք երբևէ կապ են ունեցել Քրդստանի բանվորական կուսակցության հետ, ստանձնել են Թուրքիայի մայրաքաղաքում երկու օր առաջ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որին զոհ է գնացել 28 հոգի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, իրենց կապն ահաբեկչության հետ բացահայտած քրդերը հայտարարել են, որ դա քրդերի հանդեպ Թուրքիայի նախագահ Էրդողանի վարած քաղաքականության պատասխանն էր: Զինյալներն ընդգծել են, որ պատրաստակամ են շարունակելու իրենց գրոհները:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն հայտարարել էր, որ Անկարայի ահաբեկչության հեղինակը 1992 թ. ծնված Սալեհ Նեսարն է, հաղորդել է «Գազետա.ռու»-ն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում