Ովքեր են հայ օսկարակիրները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 88-րդ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 28-ին: Այս իրադարձությանն ընդառաջ «Արմենպրես»-ը ներկայացնում է հայազգի անվանի չորս օսկարակիրների, ովքեր 1987-2000 թվականներին արժանացել են ակադեմիայի գլխավոր մրցանակին:

Շերիլին Սարգսյան

Շերիլին Սարգսյան ԼաՊիեր Բոնո Ալմենը ծնվել է1946թ.մայիսի 20-ին Քալիֆորնիայի Էլ-Սենթրո քաղաքում: Հայ-ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր, ծագումով հայ: Հաճախ կոչվում է՝ «Փոփի Աստուածուհի»: 1988 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի «Լուսնով կախարդվածները» ֆիլմում լավագույն դերակատարման համար: Շերլին Սարգսյանը 5 ամերիկյան երգչուհիներից է, ով ստացել է «Օսկար»:

Նա ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ սահմանել է նոր չափանիշ՝ դառնալով առաջին երգչուհին, ում երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը:

Շերը Հայաստան էր ժամանել 1993 թվականի ապրիլի 28-ին: Նա իր հետ բերեց 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական սարքեր և սնունդ: Այցելեց մանկատներ, մանկական հիվանդանոցներ:

Լևոն Չալուկյան

Լևոն Չալուկյանը ծնվել է 1927 թվականին ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում: 1958 թվականին ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը, իսկ 1959 թվականից սկսել է աշխատել կինոյում: Չալուկյանը հնչյունավորել է մոտ 250 դոկումենտալ և գեղարվեստական ֆիլմեր: Հնչյունավորման յուրահատուկ տեխնիկայի շնորհիվ Չալուկյանը դարձավ հանրահայտ և 1987 թվականին «Պլատոն» ֆիլմի հնչյունավորման համար ստացավ ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակը: 1975 թվականին Լևոն Չալուկյանը ընտրվում է ԱՄՆ կինոակադեմիայի անդամ, իսկ 1977 -ին կինոակադեմիայի նախագահության անդամ: Բացի այդ, Չալուկյանը եղել է ամերիկյան կինոյի հայերի ասոցիացիայի հիմնադիրներից մեկը:

Թոմաս Օհանյան

Թոմաս Օհանյանը կինոարտադրության մեջ իր ներդրած ավանդի համար արժանացել է «Օսկար» մրցանակի 2000 թվականին: Նա AVID մոնտաժային ծրագրի ստեղծողներից մեկն էր:

Սթիվեն Զաիլյան

1993 թվականին հայազգի սցենարիստ և ռեժիսոր Սթիվեն Զաիլյանը ստացավ «Օսկար» մրցանակ, որպես լավագույն սցենարիստ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարը գրելու համար: Այս ֆիլմը հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի մասին է: Զաիլյանը նաև մեզ շատ հայտնի այլ ֆիլմերի սցենարիստ է «Mission Impossible»` 1996 թվական, «Gangs of New York» 2002թ., «American Gangster» 2007թ., «The girl with the Dragon Tattoo» 2011 թ. և այլն...

Անհրաժեշտ է մեկտեղել բոլոր այն հայերին, ովքեր հաջողությունների են հասել համաշխարհային կինոասպարեզում և ստեղծել հայկական արտադրության օսկարակիր կինոնկար: Անգամ կարևոր չէ, թե ով և ինչի համար կստանա մրցանակը, կարևոր է, որ առաջին անգամ «Օսկար» մրցանակ կստանա հայկական արտադրության ֆիլմ:

Հայերեն

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում. Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադարձել է ընտանեկան բռնության ազդեցությանը երեխաների վրա

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան

Մակրոնը հյուընկալել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Մոսկվան պատրաստ է միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբը

Նոր Զելանդիան կներկայացնի մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծ