Սիրիան այն երկիրն է, որտեղ հայկական համայնքն ամենաշատ ազատությունն է վայելել. Հակոբ Միքայելյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական երկրներից Սիրիան այն երկիրն է, որտեղ հայկական համայնքն ամենաշատ ազատությունն է վայելել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց հրապարակախոս, վերլուծաբան Հակոբ Միքայելյանը Երևանում Սոցիալ -դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության կազմակերպած «Սիրիայի հակամարտություն. ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր անդրադարձը Հայաստանի վրա» թեմայով խորհրդաժողովի ընթացքում:

«Կյանքիս 70 տարիներն ապրել եմ Սիրիայում, բառիս ուղիղ իմաստով վայելել եմ Սիրիա պետության հոգատարությունը: Մինչև պատերազմը, հայկական համայնքի բոլոր 12 վարժարաններն օրինավոր կերպով գործում էին: Գործում էին բոլոր եկեղեցիները, ակումբները, միությունները: Այդ բոլորը մեզ համար շատ հաճելի էր, բայց` ոչ թուրքերի համար: Ինչպես 1915 թվականին, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմով պայմանավորված իրավիճակից, Թուրքիան հայ ժողովրդին տեղահանեց ու ջարդեց, այս պատերազմին էլ նա ծայրահեղ զինյալների շարքում գտավ գործընկերներ և ավերեց այն, ինչը հայկական էր»,-ասաց Հակոբ Միքայելյանը:

Ընդհանուր առմամբ, ըստ վերլուծաբանի, սիրիական պատերազմով իրականում աշխարհաքաղաքական լուրջ հարցեր են կարգավորվում: Ինչո՞ւ Սիրիան դարձավ իրադարձությունների կիզակետը: Հարցին ի պատասխան, Հակոբ Միքայելյանը մատնանշեց ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերը:

«Երբ սկսվեց արաբական գարունը, ասվում էր` Սիրիային չմոտենաք, այն նման չէ այլ երկրներին, Սիրիան Միջին Արևելքի բանալին է: Սիրիան օր օրի զարգանում էր Իսրայելի քթի տակ, իսկ դա վերջինիս հաճելի չէր: Սիրիայի այս դժոխային վիճակը կազմակերպված էր Իսրայելի ու ԱՄՆ-ի գործակցությամբ` ներքաշելով մյուս պետություններին: Դրանից բացի, Սիրիան համագործակցության սլաքն ավելի շատ Ռուսաստանի ու Իրանի կողմն էր ուղղում, որի պատճառով էլ դարձել էր ԱՄՆ-ի աչքի փուշը»,-ասաց Հակոբ Միքայելյանը:

Նրա կարևոր համարեց ռուսական օդուժի աջակցությունը, որի շնորհիվ սիրիական բանակը վերջին շրջանում լուրջ հաջողությունների հասավ:

Հայերեն

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան