Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը քրիստոնեություն է ընդունել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Սելին Սայե Բոկեն ուղղափառություն է ընդունել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Բուգյուն» թերթը, այն հարցին, թե հանդիսանում է նա քրիստոնյա, Իզմիրից (Զմյուռնիա) ընտրված ազգությամբ հույն պատգամավորն ասել է, որ իսկապես ինքն ուղղափառություն է ընդունել եւ մկրտվել Իսքենդերունի (Ալեքսանդրետ, Կիլիկիա) Անտիոքի ուղղափառ եկեղեցում: Սելինը ծննդով Թուրքիայի Հաթայի (Անտիոք, Կիլիկիա) նահանգից է:

AgionOros կայքը գրում է, որ չնայած սեփական կուսակցության կողմից ստացած բազմաթիվ քննադատական նկատողություններին եւ բացասական արձագանքին, Սելինը ոչ միայն ուղղափառություն է ընդունել, այլ նաեւ սկսել է իր հավատին դավանել հրապարակորեն:

Կայքի համաձայն` թուրքերն իրենք խոստովանում են, որ Թուրքիայում հազարավոր ծպտյալ քրիստոնյաներ են բնակվում:

«Այդ թեման շոշափվել է անցյալում եւս, ինչը վկայում է այն բանի օգտին, որ հարցը բոլորովին էլ փակված չէ: Այն ուղղակիորեն կապված է վերջին տարիներին բռնկված թուրքական ինքնության ճգնաժամի հետ` հարուցելով բազմաթիվ կողմնակի էֆեկտներ եւ հարցականի տակ դնելով ժամանակակից Թուրքիայի ապագան», -նշում է կայքը:

Կայքը հայտնում է, որ թուրքական Aksion թերթն անդրադարձել է Թուրքիայում քրիստոնեական բնակչության դրությանը` նշելով, որ Թուրքիայում 35 հազար ծպտյալ քրիստոնեական եկեղեցիներ կան:

Կայքը գրել է նաեւ, որ Թուրքիայում քրիստոնեական դպրոցները կրճատվում են, քանի որ առկա օրենքները սահմանափակում են աշակերտների ընդունելությունը:

Հայերեն العربية Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս