Վերադարձ արմատներին. Արման Մանարյանը հայկական ազգային կինոյի վերջին մոհիկաններից էր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արման Մանարյանը հայկական դասական ազգային կինոյի վերջին մոհիկաններից էր: Նրա նկարահանած «Տժվժիկ»-ը Հայկինոյի մարգարիտն է: Նույնիսկ, եթե «Տժվժիկ»-ից ու «Կարինե»-ից հետո Արման Մանարյանը որևէ այլ ֆիլմ չնկարահաներ, միևնույն է, կհամարվեր Հայկինոյի դասական:

Իր ժամանակակցի թեմային, կերպարին անդրադառնալը նրան երբեք հանգիստ չէր տալիս: Երբ Մանարյանը 1984-ին նկարահանեց «Վերադարձ» ֆիլմը, որի հերոսը երիտասարդ գիտնական է և ինչ-ինչ պատճառներով հեռանում է Հայաստանից, ի վերջո, լինելով իր երկրի զավակ` նորից վերադառնում է Հայաստան` իր իսկական արմատներին:

Այս ֆիլմի էկրան բարձրանալու առիթով, դեռ այն ժամանակ, երբ նրան ասացի. «Արման ջան, քո թեման արևմտահայ հրաշալի գրականությունն է, ի՞նչ է տալիս «Վերադարձ»-ը», նա փոքր-ինչ սրտնեղեց ու պատասխանեց. «Այն, որ ես ուզում եմ, որ մեր բոլոր գիտնականները, մասնագետները վերադառնան և շենացնեն ոչ թե ուրիշի, այլ այս հողը»: Եվ օրինակ բերեց, թե արդյո՞ք լավ կլիներ, եթե Վիկտոր Համբարձումյանը Բյուրականի աստղադիտարանը ստեղծեր Պուլկովոյի շրջակայքում:

Այսօր, երբ մեր գիտական գրեթե ողջ ներուժը ցրվել է աշխարհով մեկ, առավել արդիական են դառնում նրա ժամանակակից թեմայով ստեղծած բոլոր ֆիլմերը, որոնք ցավոք չեն ցուցադրվում:

Արվեստագետի մեծությունն այն է, որ նա իր ժամանակից առաջ է ընկնում, Մանարյանը հայկական մշակույթի հենց այդպիսի մեծություններից է:

Ռոբերտ Մաթոսյան

«+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր

Հայերեն

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր։. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է