Տարածաշրջանային

Էրդողանի որդու դեմ Իտալիայում հետաքննություն է սկսվել

2 րոպեի ընթերցում

Էրդողանի որդու դեմ Իտալիայում հետաքննություն է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Բոլոնիա քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալի դեմ հետաքննություն է սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Հետաքննությունը սկսվել է Հաքան Ուզանի բողոքի հիման վրա: Էրդողանի որդին մեղադրվում է «սև փողերի լվացման» մեջ: Նրա դեմ ներկայացված բողոքի մեջ նշվում է, թե Բիլալը Բոլոնիա է ժամանել մեծ թվով զինված պահապանների հետ, ովքեր Իտալիա մտնելու թույլտվություն չեն ունեցել, սակայն կարճ ժամանակ անց նրանց բոլորին տրվել են թուրքական դիվանագիտական անձնագրեր:

BBC-ի թուրքական ծառայությունը դիմել է Իտալիայում Բիլալի փաստաբանին՝ Ջիովաննի Տրոմբինիին, ով հայտնել է, հետաքննության մասին իմացել է ԶԼՄ-ներից:

Բիլալի դեմ սկսված հետաքննության լուրը լայն տարածում է գտել իտալական ԶԼՄ-ներում: La Repubblica-ն լուր է հրապարակել «Էրդողանի որդին Բոլոնիայում սև փողերի լվացման մեղադրանքով հարցաքննվում է» խորագրով: Corriere della Sera-ն նշել է. «Ապօրինի ճանապարհով փող է բերել: Էրդողանի որդու դեմ հետաքննություն է սկսվել»: Իսկ La Stampa-ն գրել է. «Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանի որդու դեմ սև փողերի լվացման մեղադրանքով Բոլոնիայում հետաքննություն է սկսվել»:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում