Անկարայում տեղի ունեցած պայթյունից զոհվել է առնվազն 5 մարդ
1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, 10-ը ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով AP-ն, այդ մասին տեղեկացրել են Անկարայի իշխանությունները: Ենթադրվում է, որ պայթել է ականապատված ավտոմեքենա:
Տարբեր տվյալներով` պայթյունի զոհեր են դարձել զինծառայողներ, ովքեր գտնվել են երկու ավտոբուսներում կամ զորանոցում գտնված զինվորներ:


Լուսանկարները`euronews Türkçeթվիթերյան էջից

Լուսանկարը`Hürriyet Daily Newsթվիթերյան էջից