ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» Էպոպեա-վեպը Մեծ Բրիտանիայում առաջին անգամ դարձել Է բեսթսելերներից մեկը BBC կորպորացիայի հեռուստատեսության կողմից ստեղծագործության Էկրանավորումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 17-ին այս մասին հաղորդել Է The Guardian թերթը:
Nielsen BookScan միջազգային շուկայավարական գործակալության տվյալներով, որը 1998 թվականից հետազոտություներ Է կատարում Մեծ Բրիտանիայի գրաշուկայում, միայն անցյալ շաբաթ երկրի խանութներում ձեռք Է բերվել BBC-ի հրատարակած վեպի 3581 օրինակ: Այսպիսով՝ այն առաջին անգամ մտել Է ընթերցողների շրջանում ամենամեծ ժողովրդականություն վայելող առաջին 50 գրքերի շարքը:
Ընդամենը Մեծ Բրիտանիայի կենտրոնական հեռուստատեսությունում դեկտեմբերին «Պատերազմ եւ խաղաղություն» կինոժապավենի ցուցադրումից հետո երկրում վաճառվել Է այդ հրատարակության 13 հազար օրինակ:
YouGov սոցիոլոգիական ծառայության տվյալներով՝ առայժմ բրիտանացիների սոսկ չորս տոկոսն Է կարդացել ռուսական այս նշանավոր վեպը, եւս 14 տոկոսը շատ կցանկանար դա անել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: