Տարածաշրջանային

Թուրքիայի նոր նույնականացման քարտերի վրա կրոնն այլևս չի նշվի

1 րոպեի ընթերցում

 Թուրքիայի նոր նույնականացման քարտերի վրա կրոնն այլևս չի նշվի

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տրամադրվելիք նոր նույնականացման քարտերի վրա այսուհետ պարտադիր կերպով նշված չի լինի տվյալ անձի կրոնական պատկանելությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հաշվի առնելով այս հարցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը՝ նույնականացման քարտերում կրոնական պատկանելությունը կարող է նշվել միայն տվյալ անձի կողմից ցանկության առկայության դեպքում: Ընդ որում, այդ պարագայում կրոնը նշվելու է ոչ թե անմիջապես քարտի, այլ դրա էլեկտրոնային չիպի վրա:

Ավելի վաղ թուրքական խորհրդարանում նույնականացման քարտի վրա կրոնական պատկանելության նշումը հանելու պահանջ էր ներկայացրել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ անդամ Գարո Փայլանը: Վերջինիս հարցմանն ի պատասխան Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ նոր նույնականացման քարտերում «կրոնի կոդն» այլևս չի նշվելու:

Նույնականացման նոր քարտերը Թուրքիայի քաղաքացիներին կտրամադրվեն առաջիկա երեք տարիների ընթացքում:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում