Թուրքիան դաշնակիցներին համոզում է ցամաքային գործողություններ իրականացնել Սիրիայում. Ռոյթերս

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան խնդրում է իր կոալիցիոն գործընկերներին, այդ թվում և Միացյալ Նահանգներին, մասնակցել Սիրիայում ցամաքային ռազմական գործողությանը՝ վերջ տալու այդ երկրում 5 տարի շարունակվող պատերազմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է թուրք պաշտոնյաներից մեկը, ում անունը չի հստակեցվում:

«Մենք ասել ենք կոալիցիոն գործընկերներին, որ պետք է լինի ցամաքային գործողություն: Սրա հնարավորությունը քննարկվում է դաշնակիցների հետ: Եթե լինի համաձայնություն, Թուրքիան կմասնակցի դրան: Առանց ցամաքային գործողության, անհնար է դադարեցնել այս պատերազմը»,- ասել է թուրք պաշտոնյան՝ հավելելով, որ Թուրքիան ինքնագլուխ նման գործողության մեջ չի մտնի:

Հայերեն العربية English

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս