Հայոց ցեղասպանություն

Նյու Յորքի Սիթի համալսարանում Ցեղասպանությանը նվիրված դասախոսություն կկայանա

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքի Սիթի համալսարանում Ցեղասպանությանը նվիրված դասախոսություն կկայանա

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմաբան Խաչիկ Մուրադյանը Նյու Յորքի Սիթի համալսարանում (CUNY) փետրվարի 19-ին դասախոսություն կունենա «Ցեղասպանությունն ու մարդասիրական դիմադրությունն Օսմանյան Սիրիայում. 1915-1917» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է The Armenian Weekly պարբերականը:

Դասախոսության ժամանակ Մուրադյանը կքննի, թե ինչպես և ինչու 1915 թվականի աշնանն ընդունվեցին ճակատագրական որոշումներ, որոնք իրենց ազդեցությունն ունեցան հարյուր հազարավոր հայ տեղահանվածների վրա, և ինչպես հազարավոր հայեր փրկվեցին մարդասիրական դիմադրության ցանցի միջոցով: Խաչիկ Մուրադյանին վերջերս շնորհվել է ԱՄՆ Քլարքի համալսարանի դոկտորի առաջին աստիճանի կոչում:

Ամերիկյան նշանավոր համալսարանն առաջինն էր, որ հաստատեց Հայոց ցեղասպանությունը որպես դոկտորական ուսումնասիրության թեմա, և Խաչիկ Մուրադյանը պաշտպանեց իր դոկտորական թեզը համալսարանի Ստրասլերի Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների կենտրոնում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում