Սպորտ

Լևոն Արոնյանը կրկին պարտվել է

1 րոպեի ընթերցում

 Լևոն Արոնյանը կրկին պարտվել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցյուրիխում ընթացող «Չեսս Չելլենջ 2016» մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին պարտվել է: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, մրցաշարի վերջին դասական տուրի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր:

Այս տուրի մյուս երկու պարտիաները ավարտվել են ոչ ոքի արդյունքով, հաղթողին չեն որոշել Անանդ - Կրամնիկ, Շիրով - Գիրի պարտիաներում:

Կայացած 5-րդ տուրերի արդյունքում 4 միավորով Արոնյանը գտնվում է 4-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Անանդն ու Նակամուրան: Երրորդ հորիզոնականում Կրամնիկն է, ով 6 միավոր է հավաքել: Աղյուսակը եզրափակում են Շիրովն ու Գիրին, ովքեր վաստակել են 3-ական միավոր:

Առաջիկայում, շախմատիստները մրցելու են բլից պարտիաներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում