Իրանի քաղաքացիներին այլեւս այցագրեր հարկավոր չեն Վրաստան այցելելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն անայցագիր ռեժիմ Է սահմանել Իրանի քաղաքացիների համար. փետրվարի 15-ից իրանցիները կկարողանան Վրաստանում առանց այցագրերի գտնվել 45 օր՝ ժամանման պահից սկսած, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փետրվարի 15-ից վերսկսվել Է «Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջեւ սովորական անձնագրեր ունեցող անձանց համար այցագրերի երկկողմ չեղարկման վերաբերյալ» համաձայնագրի գործողությունը:

«Ընդհանուր առմամբ այցագրերի չեղարկումը ճիշտ որոշում Է, որովհետեւ Իրանը մեծ ռեսուրսներ ունի, եւ նրանք պատրաստ են ներդրումներ անել մեր տնտեսության մեջ»,-Sputnik-ին ասել Է Կովկասի հարցերի փորձագետ Մամուկա Արեշիձեն»:

Իրանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը միակողմանի կարգով Վրաստանի կողմից սահմանվել Էր 2013 թվականին, դրա չեղարկումից երկուսուկես տարի անց: Վրաստանի իշխանություններն այն ժամանակ իրենց որոշումը բացատրել Էին ՄԱԿ-ի հանձնարարականներով:

Հայերեն English Русский