«Չեսս Չելլենջ 2016» մրցաշարի չորրորդ պարտիայից հետո Լևոն Արոնյանը 4-րդն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցյուրիխում ընթացող «Չեսս Չելլենջ 2016» մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տուրում նման արդյունք արձանագրվել է բոլոր 3 խաղատախտակների վրա: Հաղթողին չեն որոշել նաեւ Նակամուրա - Կրամնիկ, Անանդ - Շիրով պարտիաներում:

Կայացած 4-րդ տուրում Արոնյանը խաղացել է սեւ խաղաքարերով եւ հաղթել Շիրովին: Այս տուրում Կրամնիկն առավելության է հասել Գիրիի նկատմամբ, իսկ Նակամուրա-Անանդ պարտիան ավարտվել է ոչ ոքի:

Չորորդ տուրից հետո վաստակած 4 միավորով Արոնյանը գտնվում է 4-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անանդը, ով 8 հնարավորից հավաքել է 6 միավոր: Երկրորդ եւ երրորդ տեղերը 5-ական միավորով կիսում են Նակամուրան եւ Կրամնիկը: Աղյուսակը եզրափակում են Շիրովն ու Գիրին, ովքեր վաստակել են 2-ական միավոր:

Փետրվարի 15-ին շախմատիստները եւս մեկ դասական պարտիա կխաղան: Արոնյանի մրցակիցն առաջին շրջանի վերջին պարտիայում Նակամուրան է: Այնուհետեւ, շախմատիստները մրցելու են բլից պարտիաներում:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից