Ազգային պատկերասրահն ընդունել է Զորավար Անդրանիկին նվիրված 65 գործեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ միասին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Երևանի քաղաքապետարանի, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի, ինչպես նաև Աշխարհի հայ նկարիչների միության կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված 130 ստեղծագործություններից ընտրվել և այցելուներին է ներկայացվել շուրջ 65-ը: Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է ցուցասրահում, ծանոթացել ցուցադրությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության շրջանակում «Անդրանիկ Օզանյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Իլյիչ Բեգլարյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանին պարգևատրել է հիմնադրամի «Անդրանիկ Օզանյան» ոսկե մեդալով:

Ցուցահանդեսում արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել Փանոս Թերլեմեզյանի, Արամ Իսաբեկյանի, Էդվարդ Իսաբեկյանի, Հրանտ Թադևոսյանի, Փարավոն Միրզոյանի, Արա Շիրազի, Մկրտիչ Պապոյանի, Վիլիկ Զաքարյանի, Էդիկ Վարդանյանի, Հարություն Հարությունյանի, Միսակ Մելքոնյանի, Հ. Ռուխկյանի, Վարոս Շահմուրադյանի, Սերժ Մալցևի, Ռոբերտ Այվազյանի, Անահիտ Զարդարյանի, Գևորգ Մնացականյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Էդվարդ Սարգսյանի, Գևորգ Մշեցու, Արտո Քոչարյանի, Աշոտ Հարությունյանի և Ներսես Մելիքյանի ստեղծագործությունները, ինչպես նաև Մեծ զորավարի անձնական որոշ իրեր:

Հայերեն العربية Русский

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Կիբեռոստիկանությունը հայտնել է հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին