Թուրքիան կարող է կորցնել նախկինում Սիրիային պատկանած տարածքը. նախկին դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախկին արտաքին գործերի նախարար Յաշար Յաքըշը հայտարարել է, որ Սիրիայում թուրքական զինուժի ցամաքային գործողություններ սկսելու դեպքում չի բացառվում, որ Թուրքիան կորցնի երկրորդ աշխարհամարտից հետո իրեն կցած Սիրիայի տարածքը (Անտիոքը` թուրք.Հաթայ):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, Յաքըշըն այս զգուշացումն արել է` մեկնաբանելով այն պնդումները, թե որոշ մեծ երկրներ ցանկանում են Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ:

«Որոշ մեծ երկրներ ցանկանում են Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ: Հնարավոր է` ռուսների հետ հարկադիր պատերազմ սկսվի: Բայց, եթե Թուրքիան մտնի Սիրիա, կկանգնի արաբական աշխարհի առաջ: Նման դեպքում ՆԱՏՕ-ն հնարավոր է` հրաժարվի կիրառել 5-րդ հոդվածը: Այսինքն` մեր հարձակման դեպքում, ՆԱՏՕ-ն մեզ չի պաշտպանի», -ասել է նա:

Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավարը զգուշացրել է, որ ռուսաստանյան ՍՈւ-24 ինքնաթիռի թուրքական օդուժի կողմից խոցումից հետո կոշտ պատասխան տալու համար ռուսները սպասում են թուրք զինվորի Սիրիա մտնելուն: Նրա խոսքով` Թուրքիայի նման միջամտությունը չեն ընդունի նաեւ արաբական աշխարհն ու միջազգային հանրությունը, եւ ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ն մենակ կթողնի Թուրքիային:

Յաշար Յաքըշը համոզմունք է հայտնել, որ եթե Թուրքիայի ԶՈւ-ն մտնի Սիրիա, որոշ ժամանակ հետո ստիպված է լինելու դուրս գալ:

«Աշխարհը չի ընդունի այդ ագրեսիան: Աշխարհը թույլ չի տա նաեւ սահմանը միակողմանի կարգավորելուն: Ավելին, Սիրիան կարող է օրակարգ մտցնել Հաթայն իրեն պատկանելու հարցը», -ասել է նա` հավանական համարելով, որ նման դեպքում Թուրքիան կարող է կորցնել այն:

Հայերեն العربية

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս