Երևանում անցկացվել են IBM Watson համակարգի արագացված դասընթացներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 8-11-ը անցկացվել են IBM Watson համակարգի արագացված դասընթացներ՝ ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Ինովացիոն լուծումների և Տեխնոլոգիաների կենտրոնի, IBM-ի ու ԱՄՆ ՄԶԳ-ի նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,Watson Day Yerevan 2016-ի ընթացքում ԱՄՆ IBM Watson փորձագետ Արմեն Փիսչդոտչյանը ներկայացրեց համակարգը և հավելեց. «Watson-ը IBM -ի զարգացման հիմնական ուղղություններից մեկն է: Այն ոչ միայն տեխնոլոգիական լուծում է, այլ դա հնարավորություն է տնտեսության տարբեր ոլորտներում ՝ առողջապահության, կրթության, անվտանգության և մի շարք այլ օղակներում նոր մոտեցումների, նոր լուծումների, նոր հնարավորությունների ներկայացման համար»:

«Այսօր պատմական օր է բոլորիս համար, նոր էջ ենք բացում Հայաստանի տեխնոլոգիաների պատմության մեջ: IMB -ի հետ ձևավորվել է հանրային լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն, որի տարածքը պատրաստ է ու վեց ամսից տեղակայված կլինի Երևանի պետական համալսարանի շենքում: Այստեղ ուսանողները և նորաստեղծ կազմակերպությունները բացառիկ հնարավորություն կունենան ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաներին»,- իր ելույթում ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքով՝ Watson-ը նոր նախաձեռնություն է IBM -ի համար և տեղակայված է միայն Միացյալ Նահանգներում, որի կենտրոնակայանը Նյու Յորքն է: Այն միայն վերջերս է սկսել տարածել այս նախաձեռնությունը Մեծ Բրիտանիայում, իսկ հիմա՝ նաև Հայաստանում: Հայաստանը կլինի տարածաշրջանում առաջինը, որտեղ կստեղծվի IBM Watson էկոհամակարգ՝ կիրառելով նշված տեխնոլոգիաները համալսարանական առարկաների ցանկում և խթանելով տվյալ ուղղությամբ սթարթափերի աքսելերացիան:

Հայերեն English

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ