Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին հրաժարվեց նախագահական ընտրարշավից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին Նյու Հեմփշիրի փրայմերիզներում կրած ձախողումից հետո հրաժարվել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու պայքարին հետագա մասնակցությունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Կուսակից գործընկերների թվում Քրիստին նախնական ընտրություններում արձանագրել է վեցերորդ արդյունքը, թեեւ նա այնտեղ թեկնածուներից առաջինն էր սկսել ընտրարշավը:

Նախօրյակին Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրում հավաքել է հանրապետականների ձայների 35 տոկոսը, նրա գլխավոր մրցակիցը՝ Ջոն Քեյսիկը՝ 16 տոկոսը:

Ինչ վերաբերում է դեմոկրատներին, ապա Բեռնի Սանդերսի օգտին քվեարկել է դեմոկրատ ընտրողների 60 տոկոսը, իսկ Հիլարի Քլինթոնի օգտին՝ 39 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` Reuters

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում