Տարածաշրջանային

Ղրիմում ձերբակալվել են ադրբեջանցի 9 մարմնավաճառներ

2 րոպեի ընթերցում

Ղրիմում ձերբակալվել են ադրբեջանցի 9 մարմնավաճառներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ղրիմում մարմնավաճառությամբ զբաղվող 11 կանայք են բերման ենթարկվել, որոնցից 9-ը Ադրբեջանի 9 քաղաքացիներ են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով modern.az լրատվական կայքը, Սիմֆերոպոլում ձերբակալված կանանց նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմվել:

Սիմֆերոպոլի ոստիկանական վարչությունը հայտնել է, որ այլ երկրներից մարմնավաճառների նման հոսք երբեք չէր նկատվել:

2013 թվականի նոյեմբերին իրավապահ մարմինները Վրաստանի հյուրանոցներում եւ խաղատներում հայտնաբերել էին Ադրբեջանից եկած հարյուրավոր անչափահաս մարմնավաճառների:

Նշվել էր, որ դրանից հետո նրանց մեծ մասը փախել էր Թուրքիա: Բացի այդ, 2012 թվականին հնդկական ԶԼՄ-ները հայտնել էին Հնդկաստանում, մասնավորապես` Բանգալորում մեծ թվով ադրբեջանական անձնագրերով մարմնավաճառներ լինելու մասին:

Ադրբեջանի կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մաթանաթ Ազիզովան այդ առնչությամբ նշել է, որ Հնդկաստանում Ադրբեջանն անվանում են մարմնավաճռների մատակարարող:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ թրաֆիկինգի զոհ դարձած ադրբեջանցի կանանց մեծ մասը զբաղվում են մարմնավաճառությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում եւ Իրանում:

Նշվում է, որ շատ ադրբեջանցի մարմնավաճառներ այդ երկրներում ինքնակամ են ընտրել վաստակի նման միջոցը: Ընդ որում, երբ նրանց արտաքսում են հայրենիք, նրանք ամեն կերպ փորձում են ետ վերադառնալ:

Ադրբեջանի «Մաքուր աշխարհ» հասարակական միության նախագահ Մեհրիբան Զեյնալովան ավելի վաղ հայտարարել է, որ ադրբեջանցի մարմնավաճառները փոխում են ազգանունները, վերացնում են իրենց անձնագրերը, որից հետո դարձյալ փորձում են մեկնել արտասահման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում