Քաղաքականություն

Ստատուս քվոյի պահպանման առաջին պատասխանատուն հենց Ադրբեջանն է. Էդվարդ Նալբանդյան

3 րոպեի ընթերցում

Ստատուս քվոյի պահպանման առաջին պատասխանատուն հենց Ադրբեջանն է. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում ստատուս քվոյի պահպանման առաջին պատասխանատուն Ադրբեջանն է, որը սրում է իրավիճակն ու չի արձագանքում Մինսկի խմբի եռանախագահների կոչերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով այն դիտարկմանը, որ «Ադրբեջանի արտգործնախարարը վերջերս իր մեկնաբանություններում արդեն ծաղրում է Մինսկի խմբի համանախագահներին, ասում է նրանց հետ չի հանդիպի, քանի որ դրա իմաստն արդեն չկա, իսկ Հայաստանին մեղադրում է ստատուս քվոն համառորեն պահելու մեջ»: Նախարարի խոսքով` Հայաստանն ու Մինսկի խումբը շահագրգիռ են ստատուս քվոյի փոփոխությանը, իսկ Ադրբեջանը, բանակցային ճանապարհով հարցի կարգավորման հանձնառությունը չստանձնելու միջոցով, նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը:

«Առաջին պատասխանատուն Ադրբեջանն է, որ ստատուս քվոն պահպանվում է, քանի որ ստատուս քվոն կարելի է փոխել բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով: Ով է դեմ հետաքննության մեխանիզմների ստեղծմանը` Ադրբեջանը: Նրանք հնարել են, որ եթե մեխանիզմը ստեղծվի, դա կնպաստի ստատուս քվոյի պահպանությանը: Ճիշտ հակառակը, եթե մեխանիզմը հաստատվի, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների շարունակության համար` ուղղված խնդրի կարգավորմանը»,-նշեց ՀՀ արտգործնախարարը` հույս հայտնելով, որ Ադրբեջանը հետ կկանգնի իր որդեգրած ապակառուցողական ուղուց, իսկ Հայաստանը կշարունակի ջանքերը բացառապես հիմանխնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներին ծաղրելուն, ապա Էդվարդ Նալբանդյանը նկատեց, որ դա պաշտոնական Բաքվի կողմից եզակի քայլ չէ: «Բաքուն բազմիցս օգտագործում է միջազգային հարաբերությունների ոգուն ոչ հարիր արտահայտություններ` ուղղված եռանախագահներին ու բոլոր նրանց, ովքեր հանդգնում են հայտնել կարծիք, որը չի համընկնում նրանց պաշտոնական կարծիքին»,-ասաց ԱԳ նախարարը:

Ըստ նախարարի` դրանով Ադրբեջանը շանտաժի է ենթարկում նրանց ու փորձում ինչ-որ օգուտներ կորզել, որը, սակայն, ուղղվում է իրենց դեմ: «Զարմանալի է, որ դասեր չեն քաղում, քանի որ հակառակ էֆֆեկտն է տալիս նրանց այս քայլը: Միջագզային հանարության կարծիքն ու դիրքորոշումը այս կեցվածքի վերաբերյալ տարեցտարի ավելի հասցեական ու ակնհայտ է դառնում»,-շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում