Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շախմատ է խաղացել ֆուտբոլիստ Էստեբան Գրաներոյի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շախմատ է խաղացել «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոյի հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Հայաստանի առաջատար շախմատիստը իր թվիթերի միկրոբլոգում լուսանկար է հրապարակել իսպանացի ֆուտբոլիստի հետ եւ վերնագրել այն «Զվարճալի երեկո իմ շախմատի նոր մարզիչ Էստեբան Գրաներոյի հետ»: