Ինդոնեզիա մեկնող ՀՀ քաղաքացիները վիզա կստանան սահմանին
1 րոպեի ընթերցում
![Ինդոնեզիա մեկնող ՀՀ քաղաքացիները վիզա կստանան սահմանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/02/834578.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրականացվել է Հայաստանի և Ինդոնեզիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման առաջին քայլը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից, Ինդոնեզիա այցելող ՀՀ քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ երկիր ժամանելուն պես:
Նշվում է, որ նման որոշում է կայացվել երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, սոցիալական և մշակութային ոլորտներում հարաբերությունները բարելավելու նպատակով: