Տարածաշրջանային

Մոսկվան չի մոռանա Թուրքիայի աջակցությունը ահաբեկիչներին. Լավրով

1 րոպեի ընթերցում

Մոսկվան չի մոռանա Թուրքիայի աջակցությունը ահաբեկիչներին. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան չի մոռանա Թուրքիայի աջակցությունը ահաբեկիչներին, բայց բարեկամաբար Է տրամադրված թուրք ժողովրդի նկատմամբ: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է Limes իտալական հանդեսին տված հարցազրույցում: Հարցազրույցի ամբողջական տեքստը փետրվարի 4-ին հրապարակված Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Մենք չենք մոռանա այդ օժանդակությունն ահաբեկիչներին,-ընդգծել Է նախարարը:-Միեւնույն ժամանակ հավասարության նշան չենք դնում այսօրվա կառավարող վերնախավի, որն ուղղակի պատասխանատվություն Է կրում Սիրիայում մեր զինծառայողների զոհվելու համար, եւ թուրք ժողովրդի շրջանում մեր վաղեմի եւ հուսալի բարեկամների միջեւ»:

Ռուսաստանի համար ահաբեկչության դեմ պայքարի հարցը, հավասարապես նաեւ Սիրիայի իրադրության կարգավորումը «սկզբունքային բնույթ Է կրում»: «Ուստի ռուսական ռմբակոծիչի վրա Թուրքիայի ռազմաօդային ուժերի գրոհը չի կարող փոխել մեր մոտեցումները,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարը:-Եթե թուրքական սադրանքը այդ նպատակն Էր հետապնդում, ապա դրա հեղինակներն ակնհայտորեն սխալվել են»:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում