Միջազգային

Թրամփի ինքնաթիռն արտակարգ վայրԷջք Է կատարել Նեշվիլի օդանավակայանում

1 րոպեի ընթերցում

Թրամփի ինքնաթիռն արտակարգ վայրԷջք Է կատարել Նեշվիլի օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփի անձնական ինքնաթիռը, որում եղել Է նաեւ ինքը, արտակարգ վայրԷջք Է կատարել Թենեսիի նահանգի Նեշվիլի օդանավակայանում՝ շարժիչի անսարքության պատճառով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BNO News-ին:

Թրամփի «Բոինգ-757»-ի հետ միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 3-ին: Այովայից Արքանզաս մեկնող քաղաքական գործիչը, որտեղ պետք Է մասնակցեր նախընտրական հանրահավաքին, թռիչքը շարունակել Է այլ ինքնաթիռով, բայց գրեթե երկու ժամով ուշեցել Է միջոցառումից:

ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի համերկրային վարչությունն սկսել Է միջադեպի հետաքննությունը:

Լուսանկարը` Reuters

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում