Հասարակական

Երևանը զբոսաշրջային ամենամատչելի ուղղությունների տասնյակում է

1 րոպեի ընթերցում

Երևանը զբոսաշրջային ամենամատչելի ուղղությունների տասնյակում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուրանոցների առցանց ամրագրման «Oktogo.ru» ռուսական ծառայությունը կազմել է 2015թ. ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների ցանկը: Վարկանիշը կազմված է 2015թ. փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հյուրանոցային ամրագրումների միջին օրավարձի տվյալներով: Երևանը 2015թ. ռուս զբոսաշրջիկների կողմից ընտրված օտարերկրյա ամենամատչելի քաղաքների առաջին տասնյակում է: «Oktogo.ru»-ի տվյալներով` Երևան են գալիս միջինը 3.5 օրով:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«2015թ. Երևանը մտել է ամենամեծ ժողովրդականություն վայելող զբոսաշրջային ուղղությունների տասնյակ, ուր անհատ զբոսաշրջիկները մեկնում էին հանգստյան օրերին»,-նշել է «Oktogo.ru»- ի հաղորդակցությունների հարցերով տնօրեն Յակոբ Սադչիկովը:

Զբոսաշրջիկների համար ամենամատչելի տասը քաղաքներից են նաև լեհական Պոզնանը ու Կրակովը, իսպանական Մալագան, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը և այլ քաղաքներ: Այդ քաղաքներում զբոսաշրջիկները ծախսում են օրական 10-22 ԱՄՆ դոլար:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում