Տարածաշրջանային

Էրդողանը քննադատել է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները

1 րոպեի ընթերցում

Էրդողանը քննադատել է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին Էրդողանը Հարավային Ամերիկա կատարած այցի ընթացքում զրուցել է թուրքական «Միլլիեթ» պարբերականի լրագրողի հետ:

Խոսելով տարածաշրջանային սպառնալիքների մասին` Թուրքիայի նախագահն անդրադարձել է Սիրիայում ռուսական կողմի գործողություններին` ասելով. «Ցավոք, այս պահին Ռուսաստանն այս հարցում ոչ մի բան չի հաշվարկում: Ռուսաստանին հարիր չէ: Մենք ճիշտ չենք համարում ռուսական կողմի այն մոտեցումը, թե «Ինձ Սիրիան է կանչել, դրա համար էլ այստեղ եմ»: Պետք է դիտարկել` արդյոք այդ հրավերն օրինական է, թե ոչ»:

Էրդողանն անդրադարձել է նաև ռուսական ինքնաթիռի կողմից թուրքական սահմանը հատելու խնդրին: «Մենք այս պահին համբերատար ենք: Ես պարոն Պուտինի հետ կապված արտաքին գործերի նախարարությանը հանձնարարական եմ տվել: Ասել եմ, որ կարող ենք այս հարցերը քննարկել: Սակայն դեռևս որևէ պատասխան չենք ստացել»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում