Սպորտ

Հայ ջրացատկորդներն ավարտեցին ելույթները գերմանական Գրան պրիում

1 րոպեի ընթերցում

Հայ ջրացատկորդներն ավարտեցին ելույթները գերմանական Գրան պրիում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրացատկորդներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանն ավարտեցին ելույթները Գերմանիայի Գրան պրիում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՕԿ լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն, աշտարակացատկերի կիսաեզրափակիչում Լև Սարգսյանը վաստակելով 393.90 միավոր՝ չի շարունակել պայքարը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վլադիմիր Հարությունյանը, հավաքելով 432.45 միավոր, անցել է եզրափակիչ, որտեղ 445.25 միավորով վեց մասնակիցների մեջ զբաղեցրել է հինգերորդ տեղը: 523.40 միավորով ոսկե մեդալ է նվաճել չինացի Ջիան Յանգը:

Հայ ջրացատկորդները մասնակցել են նաև սինքրոն ցատկին (10 մետր), որտեղ 358.20 միավորով 4 զույգերի մեջ զբաղեցրել են վերջին տեղը: Չեմպիոնի կոչմանն են արժանացել Չինաստանի ներկայացուցիչներ Զևեի Խուն և Խիահոու Տայը (461.58 միավոր):

Գրան պրին կայացել է հունվարի 29-31-ը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում