Տարածաշրջանային

Թուրքիան փակել է Հունաստանի հետ ցամաքային սահմանը

1 րոպեի ընթերցում

Թուրքիան փակել է Հունաստանի հետ ցամաքային սահմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում գյուղացիների կողմից շարունակվող բողոքի ակցիաների պատճառով պաշտոնական Անկարան որոշում է կայացրել անժամկետ փակել Հունաստանի հետ ցամաքային սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Փետրվարի 1-ից Թուրքիայի ժամանակով 11:00-ից փակվելու են Հունաստան տանող թուրքական երկու` Իփսալա և Փազարքուլե սահմանային անցակետերը:

Հունաստանի կառավարության կողմից արվող հատկացումները ոչ բավարար համարելով` տեղի գյուղացիները բողոքի ակցիաներ են սկսել երկրում: Նրանք, մասնավորապես, տրակտորներով փակում են ավտոճանապարհները` այդպիսով հայտնելով իրենց բողոքի ձայնը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում