Ինչպես «շախմատի Դևիդ Բեքհեմը» դարձավ ազգի հերոս. CNN-ի անդրադարձը Լևոն Արոնյանի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբ Լևոն Արոնյանը քայլում է իր հայրենի Հայաստանի փողոցներով, նրան ողջունում են մարդիկ, ռեստորաններում նա անվճար է ուտում, ծնողներն իրենց նորածին զավակներին անվանում են նրա անունով: Արոնյանը դերասան չէ և ոչ էլ ակտիվիստ կամ աստղագնաց: Նա շախմատիստ է` չորրորդն աշխարհում: Եվ այս փոքր, հետխորհրդային, շախմատային երկրում դա նշանակում է, որ նա ազգային հերոս է: Այսպես է սկսել հոդվածը Լևոն Արոնյանի մասին հայտնի CNN լրատվականը:

Անվանելով Լևոնին «Հայաստանի Դևիդ Բեքհեմ»` լրատվամիջոցը ներկայացնում է հայ շախմատիստի պատմությունն այն մասին, թե ինչպես են նրան բենզալցակայանում սպասարկել անվճար: «Երբ առաջին անգամ իմ հարսնացուն ժամանեց Հայաստան, մենք կանգ առանք բենզալցակայանում և այստեղ ինձ ասացին. «Մենք չենք պատրաստվում Ձեզնից գումար վերցնել»: Հարսնացուիս համար դա շոկային էր, սակայն դա պատահում է անընդհատ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մեջբերել է Լևոնի խոսքերը CNN-ը:

Լրատվամիջոցը գրում է, որ շախմատը պարտադիր առարկա է Հայաստանի բոլոր դպրոցներում: «Այստեղ անգամ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ունենալով 3 միլիոն բնակչություն` Հայաստանն աշխարհում առաջատարն է շախմատային գրոսմայստերների թվով: Շախմատի նախորդ 5 օլիմպիադաներում ազգային հավաքականը կուռքի` Արոնյանի գլխավորությամբ հաղթել է երեք անգամ»,- գրում է լրատվականը:

CNN-ը պատմում է, որ Հայաստանում շախմատի նկատմամբ ձևավորված ջերմ զգացմունքների «պատասխանատուն» 1960-ականներին շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն է: «Բուռն պատմություն ունեցող երկրի համար, որը տեսել է 20-րդ դարի ամենասարսափելի կոտորածներից մեկը, շախմատը դարձել է հայկական ազգային հպարտության կարևոր աղբյուր»,-գրում է լրատվամիջոցը:

«Մենք ուղղակի ազգ չենք, որի ներկայացուցիչները միայն պայքարում են և կռվում: Մենք նաև այնպիսի ազգ ենք, որի ներկայացուցիչները կարող են վերադառնալ հետ` դեպի փառքի ժամանակաշրջանը, երբ մենք մեծ երկիր էինք: Երբ դու ճամփորդում ես Հայաստանում, տեսնում ես վանքեր, համալսարաններ, որոնք ավելի քան 1500 տարվա հնության են, և քեզ մի զգացում է պատում, որ «սա հենց այն է, ինչ մենք կանք»: Մենք եղել ենք մի ազգ, որն ունի հսկայական ինտելեկտուալ կարողություն: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ժողովրդին դեպի շախմատ տանող ուժը հենց ցանկությունն է հետ վերադարձնել այն զգացողությունը, որ մենք ժամանակին գիտական ազգ ենք եղել»,- եզրափակել է Արոնյանը:

Լևոն Արոնյանը 2005 թվականի աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։ 2011 թվականին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու): Երկու տարի անընդմեջ՝ 2005 և 2006 թվականներին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ: 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհում 4-րդն է (2792):

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն