Ցեղասպանությունը ճանաչած քուրդ գործչին սպառնում է երկար տարիների ազատազրկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած քուրդ գործիչ, Մարդինի ներկայիս քաղաքապետ Ահմեթ Թուրքի դեմ հարուցվել է քրեական գործ «զինած ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու», «զինված ահաբեկչական կազմակերպության քարոզչություն իրականացնելու» հիմնավորումներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Ծանր հանցագործությունները քննող 4-րդ քրեական դատարանն ընդունել է Ահմեթ Թուրքի դեմ պատրաստված 44 էջանոց մեղադրական եզրակացությունը` կազմված Դիարբեքիրի հանրապետական դատախազության կողմից: Քուրդ գործչին սպառնում է 7 տարի 6 ամսից մինչև 18 տարվա ազատազրկում:

Ահմեթ Թուրքը բազմիցս ելույթներ է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: 2014 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում նա 1915 թվականի Ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից` ասելով. « 1911-ին «Իթիհաթ վե թերաքի» կուսակցության 3 առաջնորդ հանդիպեցին և պատմական որոշում կայացրին՝ քչացնել քրիստոնյաներին, սունի դարձնել ալևիներին և ուծացնել քրդերին։ Ցավոք, այդ ծրագրի իրականացման ժամանակ 1915-ին քուրդ ժողովուրդը օգտագործվեց։ Մենք դեռ վերապրում ենք այն ցավը, որ մեր պապերն ու հայրերը մասնակցել են այդ կոտորածներին։ Մենք երբեք չենք մոռանա մեր եղբայրների ցավը»:

Հայերեն العربية English Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին