Երևանյան բեսթսելեր 3/47. «Մարսյան քրոնիկոնը» վարկանիշային աղյուսակում է

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱնտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Արեգ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Բլաժե Մինևսկու«Նշան»վեպը երկրորդ հորիզոնականում է: Երկու դիպուկահար՝ տղամարդ և կին... Եվ մինչ տղամարդը հարմարեցնում է նշանը՝ կինն արդեն թիրախ է դարձրել նրան: Ուստի տղամարդը դառնում է մի յուրօրինակ Շահրեզադե, որ իր կյանքի պատմությունն է պատմում դիմացինին՝ նոր «հազար ու մեկ գիշերվա» հույսով...

Բրազիլացի գրողՊաուլոԿոելյոյիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»,երրորդ հորիզոնականում է:Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:

Չորրորդ հորիզոնականում էՀերմանՀեսսեի«Տափաստանիգայլը»ստեղծագործությունը: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված գործն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:

Հինգերորդ հորիզոնականում է ամերիկացի հռչակավոր գրողՌեյԲրեդբերիի«Մարսյանքրոնիկոնը», որը հեղինակը հումորով կոչել է «վեպ ձևացող պատմվածաշար», համարվում է 20-րդ դարի լավագույն գրքերից մեկը: «Կարմիր մոլորակի» նվաճման այս ֆանտաստիկ տարեգրության մեջ, ինչպես նկատել է աստղագետ Կարլ Սագանը, «Մարսը յուրատեսակ առասպելական ասպարեզ է, որտեղ մարմնավորվել են մեր երկրային հույսերն ու երկյուղները»:

ՄիլանԿունդերայի«Կեցությանանտանելիթեթևությունը»վեցերորդն է: Այն հեղինակի ամենահայտնի վեպն է, որը խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:

Վարկանիշային աղյուսակում յոթերորդըՋոնԳրինի«Աստղերնենմեղավոր»ստեղծագործությունն է:Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը:«Աստղերն են մեղավորը» 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:

ԳաբրիելԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, ութերորդ հորիզոնականում է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

ԴենԲրաունի«Ինֆեռնոն»իններորդ հորիզոնականում է: Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյոք զո՞ւր են ջանքերը... Վեպում անդադար փախուստ է և որոնում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:

Գրիգի«Հիսուսիկատուն»եզրափակում է վարկանիշային աղյուսակը:Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես/Արեգ 10/9
2 *

Բլաժե Մինևսկի

«Նշան»

Անտարես 8
3 *

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Անտարես 8
4 +2

Հերման Հեսսե

«Տափաստանի գայլը»

Անտարես 7
5 նոր

Ռեյ Բրեդբըրի

«Մարսյան քրոնիկոնը»

Անտարես 7
6 -2

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 6
7 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ/Բուկինիստ 6
8 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 6
9 *

Դեն Բրաուն

«Ինֆեռնո»

Զանգակ 6
10 -1

Գրիգ

«Հիսուսի կատուն»

Անտարես 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում