Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի գոլը Բունդեսլիգայի 18-րդ տուրի լավագույն գոլերի ցանկում է

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանի գոլը Բունդեսլիգայի 18-րդ տուրի լավագույն գոլերի ցանկում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորդմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը ներառվել է Բունդեսլիգայի 18-րդ տուրում խփված լավագույն 5 գոլերի ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բունդեսլիգայի պաշտոնական կայքը լավագույն գոլի ցանկում ներառել է Մխիթարյանի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասն ուղարկած գոլը: Լավագույն հնգյակում ներառվել են նաեւ Ուգո Ալմեյդանի («Հանովեր»), Ռաֆայելի («Բորուսիա» Մ.), Ջիլոան Համադի («Հոֆենհայմ») եւ Ալեքսանդր Մայերի («Այնտրախտ» Ֆ.) գոլերը:

Մյունխենգլադբախում Հենրիխ Մխիթարյանը դորդմունցիների մեկնարկային կազմում մասնակցել էր ամբողջ խաղին եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ գոլային 9 փոխանցման հեղինակ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում