Տարածաշրջանային

Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ «Հուրիեթ»-ի և CNN Turk-ի դեմ հետաքննություն է սկսվել

1 րոպեի ընթերցում

Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ «Հուրիեթ»-ի և CNN Turk-ի դեմ հետաքննություն է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ հետաքննություն է սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով imctv.com.tr-ը, այս անգամ թիրախում են հայտնվել թուրքական «Հուրիեթ» պարբերականն ու CNN Turk-ը:

«Հուրիեթ»-ի դեմ սկսված հետաքննության պատճառը պարբերականում Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Խորհրդավոր ընթրիքը» կտավում համակարգչային միջամտությամբ Էրդողանի նկարը տեղադրելն է, որը վերնագրվել էր «Ուրբաթ 13-ի անհաջողության 13 պատճառը» խորագրով: «Դողան» ընկերությունն այս տեղեկատվությունը հրապարակելու պատճառով աշխատանքից երկու մարդ էր հեռացրել: Սակայն նրանց դեմ այժմ մեղադրական ակտ է պատրաստվել, որով պահանջվում է «Հուրիեթ»-ի նախկին աշխատակիցներին ազատազրկել մինչև 5 տարի 4 ամսով:

Մյուս հետաքննության պատճառն այն է, որ CNN Turk-ը Քըլըչդարօղլուի կողմից Էրդողանին «թափթփուկ բռնապետ» անվանելուց հետո նախագահի պատասխան հայտարարությունը վերնագրել էր «Բռնապետը դատարանում» ձևով:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում