Տարածաշրջանային

Ռոուհանիի՝ Իտալիա այցի ընթացքում կնքվել են բազմամիլիարդանոց գործարքներ

3 րոպեի ընթերցում

Ռոուհանիի՝ Իտալիա այցի ընթացքում կնքվել են բազմամիլիարդանոց գործարքներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Իտալիա այցի ընթացքում հունվարի 25-ին Հռոմում ստորագրվել են յոթ պաշտոնական եւ տասն առեւտրային համաձայնագրեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք ստորագրեցինք առաջին համաձայնագրերը, բայց դա միայն ճանապարհի սկիզբն է: Կան ճյուղեր, որոնցում մենք կարող ենք եւ պետք է ավելի սերտ համագործակցենք»,- հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հունվարի 25-ի երեկոյան Ռոուհանիի հետ կայացած բանակցություններից հետո:

Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից հետո Եվրամիության երկրներից մեկը Ռոուհանիի առաջին այցի ընթացքում ձեռք բերված առավել խոշոր տնտեսական պայմանավորվածություններից մեկը դարձել է խոշոր խողովակաշարերի կառուցման բնագավառում մասնագիտացող իտալական Saipem ընկերության եւ իրանական National Gas Company եւ Persian oil&gas company խմբերի միջեւ ստորագրված մոտավորապես 5 մլրդ դոլար ընդհանուր գումարի համաձայնագիրը: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, 1,8 հազար կլիոմետր երկարությամբ գազամուղի ստեղծմանը:

Բացի այդ, Danieli իտալական խումբը կնքել Է մոտավորապես 5,7 մլրդ եվրո ընդհանուր գումարի գործարքներ, որոնք սարքավորումների մատակարարումներ եւ մոնտաժում են նախատեսում Իրանի մետաղագործական արդյունաբերության համար, ինչպես նաեւ իրանական կողմի հետ համատեղ ձեռնարկության ստեղծում:

Եվս մեկ իտալական ընկերությունը՝ Itinera-ն, որը մտնում է Gavio շինարարական խմբի մեջ, մոտավորապես 4 մլրդ եվրո ընդհանուր գումարի մի ամբողջ շարք համաձայնագրեր է կնքել իրանական ֆիրմաների հետ, որոնք մի շարք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համատեղ իրագործում են նախատեսում Իրանում, նախ եւ առաջ երկաթուղային շինարարության ոլորտում:

Միաժամանակ երկկողմ համաձայնագիր է ստորագրվել երկու երկրների տրանսպորտի նախարարությունների միջեւ, որի համաձայն Իտալիայի պետական երկաթուղիների ընկերությունը պետք է դառնա ճյուղում իրանական կողմի հիմնական գործընկերը:

Երկկողմ համագործակցության զարգացման մասին համաձայնագրեր են ստորագրվել նաեւ Իտալիայի եւ Իրանի առողջապահության, կրթության, գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաեւ Իրանի Կենտրոնական բանկի եւ Իտալիայի SACE արտահանական-վարկային գործակալության միջեւ:

Այցի ընթացքում Ռոուհանիին ուղեկցում են վեց նախարարներ, ինչպես նաեւ շուրջ 120 ազդեցիկ ձեռնարկատերեր եւ խոշոր պետական ընկերությունների ղեկավարներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում