Մշակույթ

Մոսկվայում եւ Պետերբուրգում Այվազովսկու ցուցահանդեսը կանցկացվի սեանսներով

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում եւ Պետերբուրգում Այվազովսկու ցուցահանդեսը կանցկացվի սեանսներով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրետյակովյան պատկերասրահի եւ Ռուսական թանգարանի ղեկավարությունը որոշում Է ընդունել Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսի այցելության սեանսներ կիրառել՝ նպատակ ունենալով այդ կերպ կանխել մարդկանց հնարավոր կուտակումները: Ցուցահանդեսը հուլիսի 28-ից մինչեւ նոյեմբերի 20-ն անցկացվելու Է Մոսկվայում, իսկ նոյեմբերի վերջից մինչեւ 2017 թվականի փետրվարը՝ Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղու անելով ՌԻԱ Նովոստիին:

Աշխարհահռչակ ծովանկարչի ցուցահանդեսը նվիրված Է նրա 200-ամյակին, որը նշվելու Է 2017 թվականին: Այցելուները կտեսնեն Այվազովսկու 100 գեղանկարչական եւ 50 գրաֆիկական ստեղծագործություններ:

«Մենք որոշում ընդունեցինք Այվազովսկու ցուցահանդես այցելության սեանսներ կիրառել եւ Համացանցում տոմսերը նույնպես վաճառել ըստ սեանսների, որպեսզի մարդիկ հասկանան, որ եթե իրենց տոմսը ժամը 10-ի համար Է, ապա նրանք պետք Է գան ժամը 10-ին, որպեսզի ժամը 12-ին դուրս գան շենքից»,-ասել Է Տրեգուլովան:

Լուսանկարը` ТАСС

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում