«Նոր գիրք» 2/49. «Այսպես խոսեց Զրադաշտը», «Դանդաղ վերադարձ տուն»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տարին` նոր գրքերով: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Ժամանակակից գրականություն

Պետեր Հանդկե, «Դանդաղ վերադարձ տուն»

Ավստրիացի հանրահայտ գրող Պետեր Հանդկեի այս ժողովածուն ներառում է նրա արձակ լավագույն ստեղծագործությունները՝ «Կարճ նամակ՝ երկար հրաժեշտից առաջ» վեպը և «Դանդաղ վերադարձ տուն», «Դոն Ժուան», «Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» վիպակները: Գերմաներենից թարգմանեց Կարլեն Մատինյանը: Խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Դասական գրականություն

Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե, «Այսպես խոսեց Զրադաշտը»

«Այսպես խոսեց Զրադաշտը» գերմանացի փիլիսփոա Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշեի (1844-1900) կենտրոնական երկերից է, որում բանաստեղծական շնչով ի մի են բերված նրա հիմնական հայացքները: Հայերեն ամբողջությամբ առաջին անգամ հրատարակվել է 2002 թ.: Սա գրքի չորրորդ՝ վերամշակված հրատարակությունն է, որը բոլոր կարգի անդրադարձումների, հղումների և մեջբերումների համար առոչինչ է դարձնում նախորդները: Գերմաներենից թարգմանեց Հակոբ Մովսեսը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի