Տարածաշրջանային

Իրանը և Չինաստանը մտադիր են առևտրաշրջանառության ծավալները հասցնել 600 միլիարդ դոլարի

1 րոպեի ընթերցում

Իրանը և Չինաստանը մտադիր են առևտրաշրջանառության ծավալները հասցնել 600 միլիարդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարել են երկու երկրների տնտեսական հարաբերությունների խորացման և առևտրաշրջանառությունը 10 տարվա ընթացքում մինչև 600 միլիարդ դոլարի հասցնելու պայմանավորվածության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին` ամփոփելով Չինաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքները: «Իրանը և Չինաստանը պայմանավորվել են առաջիկա 10 տարիների ընթացքում երկու երկրների առևտրաշրջանառության ծավալները հասցնել մինչև 600 միլիարդ դոլարի»,- ասել է Ռոուհանին:

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Մերձավոր Արևելք կատարած այցի շրջանակներում հունվարի 22-ին եղել է Թեհրանում: Երկու երկրների միջև համաձայնություններ են ձեռք բերվել ազատ տնտեսական գոտիների ստեղծման, ներդրումների, երկաթուղային ճանապարհների շինարարության, նավահանգիստների ենթակառուցվածքների բարելավման վերաբերյալ:

Լուսանկարը`AFP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում