Տարածաշրջանային

Խոմսկին Էրդողանին անվանել է «մարդասպան»

1 րոպեի ընթերցում

Խոմսկին Էրդողանին անվանել է «մարդասպան»

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի աշխարհահռչակ փիլիսոփա եւ լեզվաբան Նոամ Խոմսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «մարդասպան» է բնութագրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում Խոմսկին ասել է. «Կասկած չկա, որ Էրդողանը ագրեսիայի է ենթարկում քրդերին, անվերջանալի ճնշիչ միջոցառումներ է իրագործում: Ես նրան մարդասպան եմ անվանում…Իհարկե` մարդասպան…Թուրքիայում վերին աստիճանի ավտորիտար ռեժիմ է…Նա 1990-ականների սարսափելի քաղաքականությունն է իրականացնում»:

Հարցազրույցում Խոմսկին անդրադարձել է Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հարցում իր դիրքորոշմանը, գնահատականներ հնչեցրել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանի միջեւ լարվածության մասին:

Որոշ ժամանակ առաջ Էրդողանի կողմից Թուրքիա հրավիրված Նոամ Խոմսկին մերժել էր հրավերը` պատաճառաբանելով դա Թուրքիայի ղեկավարությանը քրդերի հետ խաղաղության կոչ հնչեցրած գիտնականների դեմ Էրդողանի սանձազերծած բռնաճնշումներով:

Թուրքական ԶԼՄ-ները Խոմսկիի կողմից Էրդողանին «մարդասպան» բնութագրելը համարում են վերջինիս հրավերին նրա պատասխանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում