Սպորտ

Օզբիլիսը հաջող բուժզննում է անցել «Բեշիկթաշ»-ում

1 րոպեի ընթերցում

Օզբիլիսը հաջող բուժզննում է անցել «Բեշիկթաշ»-ում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հունվարի 22-ի առավոտյան՝ «Բեշիկթաշ»-ի հետ պայմանագիր ստորագրելուց առաջ, բուժզննում է անցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:

Մասնավորապես, Օզբիլիսն անցել է օրթոպետիկ, ակնաբուժության, ընդհանուր վիրաբուժական, սրտաբանական բուժհետազոտություն և այլն: Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը բուժզննումը հաջող է անցել:

Մոսկվայի «Սպարտակ»-ից Օզբիլիսի տրանսֆերը թուրքական ակումբի վրա կարժենա 3 միլիոն եվրո: Կողմերի միջև ստորագրվելու է 4,5 տարվա պայմանագիր: «Բեշիքթաշ»-ը միանգամից կիսապաշտպանին վարձակալական հիմքունքներով տրամադրելու է իսպանական «Ռայո Վալեկանո»-ին, որն Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված է երկար ժամանակ: Պատճառը կիսապաշտպանին խաղային պրակտիկա տրամադրելն է:Բացի այդ, նշվում է, որ «Բեշիքթաշ»-ն Օզբիլիսին դիտարկում է որպես Գյոքհան Տերեին փոխարինող, որը մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում