Միջազգային

Սեուլն առաջարկել Է Փենյանին բացառել վեցակողմ բանակցություններից

1 րոպեի ընթերցում

Սեուլն առաջարկել Է Փենյանին բացառել վեցակողմ բանակցություններից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն առաջարկել Է հյուսիսկորեական միջուկային ծրագրի շուրջը բանակցություններն անցկացնել հնգակողմ ձեւաչափով՝ մասնակիցների կազմից բացառելով ԿԺԴՀ-ին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CTV News-ին:

«Անցյալում վեց երկրների մասնակցությամբ բանակցություններն օգտակար լծակ Էին երկխոսության միջոցով Հյուսիսային Կոռրեայի միջուկային հիմնախնդրի լուծման համար»,- հայտարարել Է պետության ղեկավարը: Մինչդեռ, Պակ Կըն Հեի խոսքով՝ «ներկայում չի կարելի չկասկածել» նման բանակցությունների «արդյունավետության հարցում»:

Վեցակողմ քննարկումներին մասնակցել են Հարավային եւ Հյուսիսային Կորեաները, Չինաստանը, ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Ռուսաստանը:

Այս տարվա հունվարի սկզբին Փենյանը հայտարարել Է ջերմամիջուկային հաջող փորձարկում անցկացնելու մասին, ինչն առանձնակի մտահոգություն Է հարուցել Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում