Քաղաքականություն

Նոր ընտրական օրենսգրքով կսահմանվեն թափանցիկ ընտրությունների ապահովման մեխանիզմներ

1 րոպեի ընթերցում

Նոր ընտրական օրենսգրքով կսահմանվեն թափանցիկ ընտրությունների ապահովման մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետաական կուսակցության գործադիր մարնի նիստի ընթացքում անդրադարձ է եղել նոր ընտրական օրենսգրքին, և քննարկվել են բոլոր այնհնարավորությունները, որոնք թույլ կտան ապահովել թափանցիկ ընտրություններ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: «Ես չեմ ցանկանում մանրամասնել, սակայն այն մեխանիզմները, որ մեզ ներկայացվեցին, իսկապես ապահովելու են մեր քաղաքացների բացարձակ վստահությունը ընտրությունների նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց պատգամավորը:

Նա հավելեց, որ նախատեսվում է համապետական ընտրությունները կազմակերպել էլեկտրոնային եղանակով: «Կա նաև համաձայնություն որոշ կազմակերպությունների հետ, որոնք պատրաստվում են այդ համակարգի ներդրման ծախսերն իրենց վրա վերցնել: Կան ընտրությունների կազմակերպման էլեկտրոնային տարբեր համակարգեր, որոնք ֆինանսական տարբեր չափերի ներդրումներ են պահանջում, սակայն ֆինանսական կողմը մեզ համար սահմանափակումներ չի կարող դնել»,- եզրափակեց ՀՀԿ ԳՄ անդամը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում