Հիվանդանոցները սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս են գրել 230 մարդու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ հունվարի 21-ին դուրս է գրվել 230 մարդ, որից 177-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրված ևս 120 հիվանդի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է։ Հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաև ծանր դեպքերը նվազման միտում ունեն: Մասնավորապես, հղիների և երեխաների շրջանում ծանր դեպքեր չկան։

Շարունակվում են բոլոր կանխարգելիչ և բուժական գործողությունները: Ստեղծված կայուն վիճակը պահպանելու նպատակով` հաշվի առնելով վարակի տարածման գործում լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելիչ մեծ նշանակությունը` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունը հանդես է եկել հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ձմեռային արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարաձգելու առաջարկով։

Հայերեն English Русский

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Մեցոլան խոսել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի՝ ԵՄ ասոցացված անդամներ դառնալու հնարավորության մասին

Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը

ՄԱԿ-ի առաքելությունը հիմքեր է գտել ենթադրելու, որ ԱՄՆ-ն ռազմական հանցագործություններ է կատարել Իրանում

Սևան համայնքի բնակավայրերում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրով շինարարական աշխատանքներ են իրականացվում

Ի՞նչ հագնել և ինչի՞ հետ համադրել. կօգնի Wildberries-ում նոր AI գործիքը

Վրաստանն Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում. Կոբախիձեն` ավիահաղորդակցության դադարեցման մասին

Գիտահանրամատչելի հանդիպում Գեղհովիտում՝ Գեղարքունիքի օրվա առթիվ

COP-17 համաժողովի ընթացքում պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքային ռեժիմի. Փաշինյան