Սպորտ

Օզբիլիսը ժամանել է Ստամբուլ «Բեշիկթաշ»-ի հետ պայմանագիր ստորագրելու համար

1 րոպեի ընթերցում

Օզբիլիսը ժամանել է Ստամբուլ «Բեշիկթաշ»-ի հետ պայմանագիր ստորագրելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի«Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ժամանել է Ստամբուլ՝ տեղի «Բեշիկթաշ»-ի հետ պայմանագիր ստորագրելու նպատակով: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական ակումբի թվիթերյան էջը, նախատեսվում է, որ Օզբիլիսն այսօր բուժզննում կանցնի և 4,5 տարվա պայմանագիր կստորագրի«Բեշիկթաշ»-ի հետ:

Օզբիլիսի տրանսֆերը թուրքական ակումբի վրա կարժենա 3 միլիոն եվրո:

Ըստ շրջանառվող լուրերի՝«Բեշիկթաշ»-ը միանգամիցկիսապաշտպանին վարձակալական հիմքունքներով տրամադրելու է իսպանական«Ռայո Վալեկանո»-ին կամ «Խետաֆե»-ին: Ըստ աղբյուրի՝ պատճառը կիսապաշտպանին խաղային պրակտիկա տրամադրելն է:

Բացի այդ, նշվում է, որ «Բեշիկթաշ»-ն Օզբիլիսին դիտարկում է որպես Գյոքհան Տերեին փոխարինող, որը մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում